Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
28.06.2011 | 00:00

...թե ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ կիսադատարկ դահլիճը հիմնականում Դավիթ Հարությունյանի լավագույն «կոլեգա» Մ. Չաուշօղլուի ձեռքի գործն է, ինչի դեմ հակընդդեմ հայցով հանդես չի եկել հայկական պատվիրակությունը` պատվիրակության իր ղեկավարով:
Բանն այն է, որ Չաուշօղլուն հյուրանոցային շատ մեծ բիզնես ունի Թուրքիայում, իսկ ոչ անհայտ, մեծ հայրենասեր, արդարության երբեմնի ռահվիրա-նախարար Դավիթ Հարությունյանն ամառները մեկնում է Թուրքիա` Չաուշօղլուին հյուր, համ էլ հանգստանում է:
Տեսնես նախորդ կյանքում ո՞վ է եղել այս Դավիթը:

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ